понедельник, 27 января 2014 г.


Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Այն ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայ ազատամարտիկների կողքին էին նաև հարյուրավոր բժիշկներ, ովքեր վիրահատական նշտարը հաճախ էին փոխարինում զենքով, որովհետև արյունռուշտ թշնամին մի քանի անգամ թվաքանակով գերազանցում էր մեզ, հետևաբար հարկավոր էր հնարավորինս նեցուկ կանգնել հայրենի հողն ու Ղարաբաղը պաշտպանող մարտիկներին:

Համակարգչային Հանճարը

Այսօր համացանցում տեսա այս տեսահոլովակը:Շատ հետաքրքիր է:Շատերը կցանկանային նրա նման լինել:
Նա իսկական հանճար է:Ինչ կտեսնեք տեսահոլովակում այդ ամենը արված է համակարգչի միջոցով: 

воскресенье, 26 января 2014 г.

Պարույր Սևակ 90



Այսօր լրանում է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը: Բանաստեղծը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի` ներկայիս Զանգակատուն, գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

суббота, 25 января 2014 г.

Ամառային Տրամադրություն

Այսօր որոշեցի պատրաստել հետևյալ տեսանյութը,որի մեջ ցուցադրվում է բնության գեղեցկության մի մասը:Կարծում եմ այս ձմեռային եղանակին այսպիսի տեսանյութերը լավագույնն են ամռանը <<մոտենալու>> համար

пятница, 17 января 2014 г.

Բարի գալուստ

Բարև սիրելի այցելու!Ողջունում եմ ձեզ իմ կայքում:Այստեղ դուք կգտնեք հետաքրքիր նյութեր,տեսահոլովակներ,հումորներ,շտեմարաններ և առարկայական օլիմպիադաներ:
Հուսով եմ որ դուք կգտնեք այն ինչ փնտրում եք այստեղ:

                          Հարգանքներով՝Դավիթ Գաբրիելյան