Կարևոր է


Ուռուցքներ
Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, որոնց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո:
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ:
Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ (կապսուլա), չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները:
Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ):
Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար` մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, օրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա և այլն:
Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձևերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում:
Նկարագրվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և բույսերի ուռուցքներ: Հաճախակի են թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) յուրատեսակ սարկոմաները:
Չարորակ ուռուցքներն ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց:
Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները:
ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում:
Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է:
Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաբուժություն), հորմոնային և իմունաբանական եղանակներով: Հակաքաղցկեղային պատրաստուկների ընդունումը կարող է հանգեցնել ժամանակավոր ճաղատության, իսկ բուժումն ընդհատելուց հետո մազերը կրկին աճում են:


Շատ կարևոր փաստեր և միֆեր մարդու ուղեղի մասին. անհրաժեշտ է իմանալ
Մարդը կարող է ինքն իրեն խուտուտ տալ: Բանն այն է, որ մարդկային ուղեղը ընկալում է արտաքին ազդակները շատ սուր, որպեսզի բաց չթողնի մարդու գործողությունների ընթացքում առաջ եկող ամենակարևոր ազդակները:
Մարդու լուսանկարը ուսումնասիրելը շատ ավելի բարդ է, քան շախմատ խաղալը: Բանն այն է, որ մարդը դժվարությամբ է ընկալում վիզուալ օբյեկտները: Փոքրիկ կերպաները լուսանկարներում հնարավոր է բոլորովին այլ առարկայի տեղ ընդունել:
Հորանջելն օգնում է մեզ արթնանալ:
Համակարգչային խաղերը օգնում են մեզ սովորել միանգամից մի քանի գործ անել:
Ֆիզիկական վարժությունները օգնում են մեզ ուղեղը միշտ սթափ վիճակում պահել: Դրանց շնորհիվ մեր ուղեղ է ներթափանցում մեծ քանակությամբ գլյուկոզա և թթվածին:
Մարդու ուղեղը ավելի քիչ էներգիա է ծախսում, քան սառնարանի լամպը:
Հիմար երգերը դժվար են մոռացվում: Մարդու ուղեղը հիշում է օրակարգի ամեն քայլ' սկսած առավոտյան սուրճից մինչև աշխատանքի ճանապարհը: Հաճախ ուղեղը դրանց միացնում է նաև լսած երաժշտությունը և պարբերաբար հիշեցնում է մարդուն այդ մասին:



Միֆեր մարդու ուղեղի մասին
Մարդն օգտագործում է իր ուղեղի միայն 10 տոկոսը: Չնայած այս հարցի շուրջ տարակարծություններին' մարդը իրականում ամեն օր օգտագործում է իր ուղեղի բոլոր հնարավորությունները:
Կույրերը լավ են լսում: Հետազոտությունները ապացուցել են, որ կույրերը ձայները առավել վատ են լսում, քան մյուսները: Պարզապես կույրերի մոտ լավ է զարգացած ձայնային հիշողությունը:
Ինչքան մեծ է ուղեղը, այնքան շատ է մարդու խելքը: Մարդու ուղեղը իրականում չի ազդում մարդու մարդու մտավոր կարողությունների վրա:
Մոցարտի երաժշտությունը երեխաներին խելացի է դարձնում: Այս միֆը առաջ է եկել 1993-ին, երբ Nature ամսագրում հրապարակվել էր մի հետազոտություն, համաձայն որի' Մոցարտի երաժշտությունը բարելավել է քոլեջների ուսանողների ստգուղական աշխատանքների արդյունքները: Լուրը տարածվեց ԶԼՄ-ներում , սակայն դրա ապացույց մինչ օրս չի ստացվել:



Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա




Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա. հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործամ հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։ Համաճարակաբանական ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև։
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է։ Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից։ Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը։ Զարգացող երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը։
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության գնահատման, 2004 թվականինն թութունը 5.4 միլիոն մահվան, իսկ 20-րդ դարում 100 միլիոն մահվան պատճառ է դարձել։Նաև, ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման և կանխման կենտրոնի, թութունի օգտագործումը «մարդու առողջությամ միակ ամենակարևոր կանխելի ռիսկն է զարգացած երկրներում և վաղաժամ մահվան կարևոր պատճառներից աշխարհում

Ծուխը պարունակում է քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծուխի մեջ։ Թութունը նաև պըարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է։ Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Թութունի օգտագործումը հղի ծխողների միջև վիժման նշանակալի գործոն է, ինչպես նաև պտղի համար այլ առողջական սպառնալիքների պատճառ կարող է դառնալ, ինչպիսին են վաղաժամ ծնունդը և ծնունդի ժամանակ ցածր կշռի, և Մանկան հանկարծակի մահվան համախտանիշի (Sudden Infant Death Syndrome) ռիսկը 1.4-ից 3 անգամ ավելացնում է։ Նորածնունդ առնետներում կատարած հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ արգանդում ծխախոտի ծուխի հետ շփվելը պակսեցնում է պտղի ուղեղի ունակությունը՝ ճանաչելու թերթթվածնային (hypoxic) պայմանները, այդպիսով բարձրացնելով պատահական շնչահեղձության ռիսկը։ Սեռական անկարողության երևույթը մոտավորապես 85 տոկոս ավելի բարձր է արական սեռի ծխողների մոտ համեմատ ոչ ծխողներին, և էրեկտիլ խանգարումէրեկտիլ խանգարման (erectile dysfunction) ստեղնային պատճառներից է։
 Աղբյուր՝Wikipedia


Լուսին

Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրա, եղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելի, իսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:
Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություն. նրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակ, դա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջ, երբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:
Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:
Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջ, երբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրով, այն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ,Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին:
6-րդ Ապոլոնի կազմը Երկիր է հասցրել մոտ 4 ցենտներ Լուսին (385կգ):
Երկրի չափերը նրան թույլ են տալիս «տեղավորել» իր մեջ 49 լուսին:
Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:
Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամ, բայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:


Համակարգչային վիրուսներ



Վիրուսներին չի կարելի մատների արանքով նայել:Համակարգչային վիրուսը ծրագիր է,որը կարող է ինքն իրեն պատճենել և տարածվել`վարակելով համակարգիչն առանց օգտագործողների իմացության:Շատ հաճախ սխալմամբ վիրուս են անվանում ցանկացած վնասակար ծրագիր:Վիրուսները ստեղծվում են մարկանց կողմից`որևէ վնաս պատճառելու կամ նույնիսկ կատակի համար:
Երբեմն համակարգչային վիրուսը կարող է նաև փոփոխել ինքն իրեն,քողակվել:Սովորաբար վիրուսները համակարգիչը վնասում են միայն այն դեպքում,երբ վարակված ծրագիրը տեղափոխվում է այնտեղ և աշխատեցվում:
Վիրուսների մեծ մասը վտանգավոր չէ:Դրանք որևէ գործողություն չեն կատարում բացի իրենց տարածումից,երբեմն արտածում են հաղորդագրություններ,կամ վիրուսի հեղինակի կողմից ստեղծված ստեղծված հնարքներ`խաղեր,երաժշտություն,համակարգչի կախում,էկրանին հայտնվում են նկարներ,փոխվում է ստեղների աշխատանքը,դանդաղում է համակարգչի աշխատանքը և այլն:Բացի այդ վիրուսները տեղեկությանը լուրջ վնաս են հասցնում,ուստի դրանք կոչվում են անվնաս վիրուսներ:Ի դեպ անվնաս վիրուսներն էլ կարող են անհաջողություններ պատճառել,օրինակ`համակարգչի վերբեռնում 5 րոպեն մեկ թույլ չի տալիս աշխատել:
Եթե վիրուսները պարբերաբար վնասում են համակարգչի տվյալները,բայց ծաներ հատևանքների չեն հանգեցնում,կոչվում են վտանգավոր վիրուսներ:
Իսկ երբ վնասումը հաճախակի է,կամ վիրուսները հասցնում են լուրջ վնասներ կոշտ (սկավառկի վնասում,տվյալների պարբերաբար փոխադրում սկավառակի վրա և այլն) դրանք կոչվում են Տրոյական վիրուսներ

Комментариев нет:

Отправить комментарий