Ինչո՞ւ են հորինել «@» նշանը
«@» նշանը, որը մեր օրերում այդքան հաճախ հանդիպում է էլ. փոստերի հասցեներում, համացանցի համար չէր ստեղծվել: Այս նշանն օգտագործվում էր դեռևս Վերածննդի ժամանակաշրջանում՝ XV-XVI դարերում: Իսպաներենում, պորտուգալերենում և ֆրանսերենում ավանդաբար նշանակում էր քաշի չափը՝ արրոբուն, որը հավասար էր 12-13 կգ-ի: Այնուհետև «շնիկը» տեղափոխվեց փաստաթղթերի մեջ, որտեղ նրա օգտագործումն օգնում էր կրճատել գրառումները: Դա անգլերեն նախդիր «at»-ի կրճատ գրելու տարբերակն էր: Քանի որ այս նշանն օգտագործվում էր հաշվապահական թղթերում, այն միանգամից հայտնվեց առաջին տպիչ մեքենաների ստեղնաշարերին: Հենց նրանց վրա էր տեսել «շնիկի» նշանը Ռեյ Թոմլինսոնը՝ ամերիկյան BBN Technology ընկերության հետազոտողը: Նա այդ ժամանակ զբաղվում էր փոստային համակարգի մշակմամբ, որը թույլ կտար հաղորդագրություններ ուղարկել հեռավորության վրա գտնվող համակարգիչներին: Հենց այդպես «@» նշանը դարձավ էլ.փոստի խորհրդանիշը:
Ժամանակ և ժամացույց

Ճոճանակավոր մեխանիկական ժամացույցի կառուցվածքը
Ատոմային ժամացույց
Ժամանակը գոյության և վիճակների փոփոխության հաջորդականության տևողությունն է: Այն ինքնին՝ նյութական փոփոխություններից դուրս, գոյություն չունի: Որպես ժամանակի ուղղություն` ընդունված է անցյալից ապագան, ինչը պայմանավորված է նյութական համակարգերի զարգացման շարունակականությամբ ու անդարձելիությամբ:
Ժամանակակից ֆիզիկան ապացուցել է, որ նյութական համակարգերում տարբեր գործընթացների ժամանակը համեմատաբար դանդաղում է, երբ դրանց շարժման արագությունն սկսում է մեծանալ և աստիճանաբար մոտենալ լույսի արագությանը: Նույնը կատարվում է նաև հզոր ձգողական (գրավիտացիոն) դաշտերի ազդեցությամբ:
Մեզ շրջպատող բնության մեջ մենք մշտապես ականատես ենք լինում ժամանակի հոսքին. տարվա եղանակները հերթագայում են միմյանց, աճում են խոտաբույսերն ու ծառերը, գիշերը փայլում են աստղերը, իսկ ցերեկը շողում է Արեգակը: Այս երևույթները պարբերական են, այսինքն որոշակի ժամանակահատվածներ հետո կրկնվում են՝ ասես ժամանակը հաշվելով: Եվ մարդիկ, ըստ բնության երևույթների, ժամանակը բաժանել են տարիների, ամիսների, օրերի և ժամերի:
Ժամանակը հաշվելու առաջին սարքը արևի ժամացույցն էր: Երկնակամարում Արեգակի շարժմանը զուգընթաց՝ հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով: Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում: Մինչև այժմ էլ ուղղաձիգ դիրքով թվացույցով արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին:
Ամպամած օրերին ու գիշերն արևի ժամացույցը «չէր աշխատում», և ավելի ուշ հորինեցին ջրի ժամացույցը, որտեղ ջուրը հավասարաչափ՝ կաթիլ առ կաթիլ, մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը: Ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը: Առաջին մեխանիկական ժամացույցները ստեղծվեցին VI դարում և ունեին միայն մեկ՝ ժամի սլաք: Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին XIII դարում, զսպանակավոր ժամացույցները՝ XVI դարում, իսկ ճոճանակով ժամացույցները՝ միայն XVII դարում:
Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ: Ամբողջ աշխարհում մարդիկ առաջնորդվում են միևնույն ստանդարտ ժամանակով և այն չափում են միևնույն եղանակով: Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ:
Օրը մեզ համար ժամանակի ամենակարևոր հատվածն է: Այն սկսվում է, երբ արևը ծագում է արևելքում, և վերջանում է, երբ մայր է մտնում արևմուտքում: Յուրաքանչյուր որոշակի վայրում կեսօր է, երբ արևը գտնվում է երկնքի ամենաբարձր կետում՝ զենիթում: Եվ քանի որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, ապա նրա տարբեր վայրերում կեսօր է լինում հերթագայությամբ՝ շարժվելով արևելքից դեպի արևմուտք: Այդպես` հեռավոր Արևելքում օրը նոր է բացվում (կամ իջնում է երեկոն), մինչդեռ արևմտյան վայրերում դեռևս մութ է կամ կեսօր: Օրինակ՝ Երկրագնդի պտույտով պայմանավորված` ԱՄՆ-ի արևելյան ափերում արևածագը երեք ժամ առաջ է սկսվում արևմտյան ափերից, իսկ Ռուսաստանի տարածքում այդ տարբերությունը կազմում է 11 ժամ:
Ժամանակի հաշվարկը
Առաջներում մարդիկ ժամանակի հաշվարկը սկսում էին կեսօրից, ուստի Երկրագնդի տարբեր վայրերում ժամանակը տարբեր էր: 1880 թ-ին Մեծ Բրիտանիայում որպես ժամանակի չափորոշիչ ընդունվեց Լոնդոն քաղաքի շրջաններից մեկի՝ Գրինվիչի երկայնության միջին տեղական ժամանակը: Այն անվանեցին Գրինվիչի միջին ժամանակ (ԳՄԺ): 1884 թ-ին կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց երկրագունդը «բաժանել» 24 ժամային գոտիների՝ սկսած Գրինվիչի միջօրեականից` յուրաքանչյուր գոտին 15օ լայնությամբ: ՀՀ գտնվում է 3-րդ ժամային գոտում: Յուրաքանչյուր ժամային գոտում ժամանակը հարևան գոտիներից տարբերվում է 1 ժամով: Երբ մենք ուղևորվում ենք մեկ այլ երկիր, սովորաբար ժամացույցը «փոխադրում» ենք այդ երկրի ժամանակի: Եվ որքան ավելի հեռու՝ դեպի արևելք կամ դեպի արևմուտք ենք շարժվում, այնքան այդ փոփոխությունն ավելի մեծ է:
Ժամային գոտիների սահմանները միշտ չէ, որ տարվում են միջօրեականներով: Որոշ երկրներում դրանք որոշվում են վարչական սահմանների հիման վրա (Չինաստանը, օրինակ, ընդգրկում է 5 ժամային գոտիներ, սակայն հիմք է ընդունվում մայրաքաղաք Պեկինի ժամային գոտին):
Մի շարք երկրներում, այդ թվում և ՀՀ-ում, օրվա լուսավոր մասը արդյունավետ օգտագործելու նպատակով ամառային ամիսներին գոտիական ժամանակը 1 ժամով առաջ է տարվում (դա կոչվում է դեկրետային ժամանակ):
Ժամանակը որպես ֆիզիկական
մեծություն
Թվում է, թե ժամանակի ընթացքը միշտ հաստատուն է և անփոփոխ, սակայն դա իրականում այդպես չէ: Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը XX դարի սկըզբին ապացուցեց, որ ժամանակի ընթացքը կախված է շարժվող առարկայի արագությունից: Օրինակ՝ գերձայնային ինքնաթիռում ժամացույցի ընթացքն ավելի դանդաղ է, քան Երկրի վրա: Ընթացքի այդ տարբերությունը շատ չնչին է, սակայն եթե հնարավոր լիներ շարժվել լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա ժամանակի ընթացքը կդանդաղեր տասնյակ և հարյուրավոր անգամներ: Այդ տարբերություններն այսօր արդեն նկատելի են գոնե տիեզերագնացների համար:
Թղթի պատմությունը

Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:
Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:
Թղթազանգված պատրաստելու համար փայտանյութը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորակ մակերևույթով թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացնում են օսլա, հանքային նյութեր և կավ, թղթի վրա թանաքի ու ներկերի տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, թղթի ամրությունը մեծացնելու համար՝ սինթետիկ խեժեր, գունավորման համար՝ ներկանյութեր: Համասեռ և խոնավ թղթազանգվածը մշակվում է թուղթ պատրաստող մեքենայով. մանր անցքերով երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և վերածվում ստվար ու հարթ թղթի:
Թուղթ կարելի է ստանալ նաև արդեն գործածված թղթից՝ թղթաթափոնից. ջրում թրջելիս այն տրոհվում է բաղկացուցիչ մանրաթելերի: Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է վերամշակել մի քանի անգամ:
Հայտնի է թղթի 600 տեսակ. տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:
Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:
Թղթի ստացման պատմությունից
Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ:
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: Թուղթը Հայաստանում գործածվել է VIII–IX դարերից, Եվրոպայում՝ X դարից: XIII–XIV դարերում թղթի արտադրության տեխնոլոգիայի տարածման համաշխարհային կենտրոն դարձավ Սամարղանդը, որը գտնվում էր Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհին: Թղթի արտադրության առաջին ֆաբրիկան Ռուսաստանում կառուցվել է 1655 թ-ին: Թղթի ռուսերեն անվանումը (ոցՎՈչՈ) ծագել է իտալերեն bambagia (բամբակ) բառից, քանի որ սկզբում թուղթ պատրաստում էին բամբակի մանրաթելերից: Միայն XIX դարում մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից, որի հիմնական բաղադրամասը թաղանթանյութն է:
Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ:
Մինչև թղթի գյուտը հայերը հիմնականում գրում էին մագաղաթի վրա:
Մագաղաթը կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության` այն ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում և քաղաքի անունով կոչվել է պերգամենտ: Մագաղաթը պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն. գրվում էր երկու երեսին, և, ի տարբերություն պապիրոսի փաթեթի, նրանք իրար վրա դնելով՝ ստացվում էր այժմյան գրքի ձևը: Մագաղաթի պատրաստման տեխնոլոգիան բարձր զարգացման հասավ միջնադարյան Հայաստանում, և ստեղծվեցին բազմահազար մագաղաթե ձեռագրեր:
Ռադիո

Ռադիոհաղորդումը փոխակերպվում է ալիքային էլեկտրական ազդանշանի և մտնում է հաղորդիչի մեջ (վերևում): Հաղորդիչն ստացված ազդանշանը խառնում է ավելի բարձր հաճախության ալիքների հետ և ուղարկում է ռադիոալիքների տեսքով:
Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը: Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում: Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների: Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում: Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն:
Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է: Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են անհավատալի մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ:
Ձայնի հաղորդումը ռադիոյով
Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի` էլեկտրական ազդանշանների: Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով: Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՜ մթնոլորտում, և՜ անօդ տարածության մեջ: Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյունների:
Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն): Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն:
Ռադիոյի կիրառությունը
Այսօր առանց ռադիոկապի դժվար է պատկերացնել մեր կյանքը: Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից: Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ: Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար:
Ինչպես լույսն ու ձայնը, ռադիոալիքները նույնպես արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են դրանից: Անդրադարձված ալիքներով կարելի է հայտնաբերել արգելքը և որոշել դրա չափերը: Այս երևույթի վրա է հիմնված ռադիոտեղորոշումը՝ առարկաների հայտնաբերումը ռադարներով: Նավերում և ինքնաթիռներում ռադիոն անհրաժեշտ է կապի և տեղորոշման համար:
Ռադիոյով հաղորդվող ազդանշան-հրամանների օգնությամբ ճարտարագետները կառավարում են միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքերի աշխատանքը: Այդպես էին կառավարվում և՜ լուսնագնացը, և՜ Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ինքնաշխատ կայանները: Ռադիոյով կառավարվող մեխանիզմները կարող են աշխատել մարդու համար վտանգավոր տեղերում` թունավոր մթնոլորտում, ճառագայթաակտիվ վայրերում, օվկիանոսի հատակին և այլուր:
Ռադիոյի պատմությունից
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թ-ին՝ 1,5 կմ հեռավորության վրա: Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին: Այդ նույն թվականին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը: 1901 թ-ին Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով ռադիոհաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): 1920 թ-ին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները:
Տարբեր ռադիոկայաններ ռադիոհաղորդումները վարում են տարբեր հաճախություններով, որոնք չափվում են Հերցերով: Այդ հաճախությունները գրվում են ռադիոընդունիչի համալարման սանդղակի վրա:
Հեռախոս և հեռագիր

Առաջին նմուշի հեռախոսային ապարատ

Բջջային հեռախոս

Այսպիսին էին առաջին հեռագրական ապարատները:
Հեռախոսը մեզ հնարավորություն է տալիս, սեղմելով ընդամենը մի քանի կոճակ, խոսել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող մարդկանց հետ: Այսօր աշխարհում գործող հեռախոսների թիվը հաշվվում է միլիոն-միլիոններով: Դրանք միավորված են հեռուստահաղորդակցական վիթխարի ցանցերում, որոնցով հաղորդում են հեռախոսազանգեր, ֆաքսեր, հեռուստա- և ռադիոազդանշաններ, ինչպես նաև համակարգչային տվյալներ:
Երբ մենք խոսում ենք հեռախոսով, մեր ձայնի ալիքները մտնում են հեռախոսափողի միկրոֆոնի մեջ, որը դրանք փոխարկում է էլեկտրական թույլ հոսանքի՝ էլեկտրաազդանշանների: Դրանք ապարատից մտնում են հեռախոսացանց: Երբ որևէ մեկը զանգահարում է մեզ, ազդանշանները մալուխով հասնում են հեռախոսափողի բարձրախոսին, որի մեջ գտնվող մետաղե փոքրիկ դիաֆրագման տատանվելով առաջացնում է հնչյուններ, որոնք մենք լսում ենք:
Երբ մենք ենք հավաքում անհրաժեշտ հեռախոսահամարը, հաղորդիչն ազդանշաններ է ուղարկում տեղական հեռախոսակայան, որը դրանք հեռախոսացանցով ուղարկում է մյուս հեռախոսին, հեռախոսակայանին կամ այլ երկրի հեռախոսացանցին և ապահովում հեռախոսակապը:
Էլեկտրական և թվային ազդանշաններ
Հեռախոսից ազդանշանները հեռախոսակայան են հասնում պղնձե մալուխներով: Կայանների մեծամասնությունը միմյանց միացված է թելքաօպտիկական մալուխներով, որոնցով ազդանշանները հաղորդվում են լազերային իմպուլսների ձևով: Որոշ ազդանշաններ հաղորդվում են բարձրահարկ շենքերի վրա տեղակայված ալեցիրներից իրար ուղարկվող միկրոալիքներով: Միջազգային հեռախոսազանգերը հաղորդվում են ստորջրյա մալուխներով կամ արբանյակային կապով՝ մերձերկրյա ուղեծրով պտտվող արբանյակների միջոցով:
Հեռախոսացանց մտնելուց առաջ ազդանշանների մեծ մասը փոխարկվում է թվայինի. փոփոխական էլեկտրական հոսանքը գրանցվում է 0 և 1 թվերից կազմված կոդով: Այդ ազդանշանները հարմար է ուղարկել էլեկտրական իմպուլսների կամ միկրոալիքների տեսքով: Այդպիսի ցանցը կոչվում է թվայնացված: Հեռախոսի մեջ մտնելով` դրանք վերստին փոխարկվում են ձայնային ազդանշանների: Բջջային հեռախոսների ազդանշանները ռադիոհաղորդիչը հաղորդում է ռադիոկայմին (ալեհավաք), դրանից էլ՝ հեռախոսացանցին:
Հեռախոսի ստեղծման պատմությունից
Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838 թ-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցությունները:
Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել. այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956 թ-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թ-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս հեռախոսային խոսակցություններ վարել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ (SMS), լսել երաժշտություն, լուսանկարել և նույնիսկ կատարել տեսանկարահանումներ:
Աղբյուր՝http://www.encyclopedia.am/
Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:
Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:
Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:
Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...
Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:
Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի:
Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր:
Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:
Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի:
Մարդու օրգանիզմի արյունատար անոթներն ունեն հարյուր հազար կմ երկարություն:
Ինչո՞ւ կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ, այսպիսին էր անգլիական հեռուստատեսության հայտարարած մրցույթի հարցերից մեկը: Առաջին մրցանակը ստացավ 54-ամյա Էվելին Վուդը, որը պատասխանել էր այսպես. «Որովհետև կինն ավտոմեքենային վերաբերվում է ինչպես իր ամուսնուն, այն դեպքում, երբ ամուսինը՝ ինչպես իր կնոջը:
Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:
Հետաքրքիր փաստեր աշխարհից

1.Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
2.Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:
3.Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
4.Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր' ահա նրանց տարեկան չափաբաժինը:
5. Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:
6.Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
7.Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:
8. Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:
9.Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները' ուղտի մեջ։
10. Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:
11. Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆորնիայում: Ծառուղու լայնությունն անցնում է 140 մետրից:
12.Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան:
13. 1834 թվականին Գլազգոյի համալսարան ընդունվեց աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը՝ 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը, հետագայում մեծ գիտնական դարձած լորդ Կելվինը:
14.Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը գտնվում է Լաոսում: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:
15. Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:
16. Ամենաձեռներեց «մայրիկը» ԱՍՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քոմպթոնի քաղաքացուհի ոմն Բարբարա Ջեյն Վիլյամսն է, որը 1971 թվականից մինչև 1978 թվականը կեղծված փաստաթղթերի միջոցով ներկայանալով 8 տարբեր ազգանուններով' քառորդ միլիոն դոլար նպաստ է ստացել իր 70 երեխաների համար։
17. Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։
18.Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում: Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:
19. Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:
20. Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:
21.Աշխարհի ամենահին պարը Մերենգան է, որն սկսել են պարել անհիշելի ժամանակներից: Սկզբնական շրջանում այն եղել է հնդկացիների և աֆրիկացիների ազգային պարը: Պարի շարժումներն այնքան բարդ էին, որ ուսումնասիրվում են մինչև օրս: Հետագայում Մերանգայի հիմքի վրա զարգացան աշխարհի բազմաթիվ ազգային պարեր:
22.Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային Բելլ ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը:
23.Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:
24.Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455թթ.-ին: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզուներվ: 2000թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն. Աստվածաշունչ և 7 մլն. Նոր կտակարան է տպագրվել, 2000թ.-ին 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր կտակարան:
25.Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը' Դավիթ քահանան:
26. Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կաֆայում 1434թ.-ին և կշռում է ընդամենը 19 գրամ (104թերթ):
27. Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205թ.-ին միաբանների հանգանակությամբ և Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ' փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել է) է Ստեփանոսը (1200-1202թթ.) Ճառընտիրն ունի 605 թերթ:
Փաստեր ջրի մասին
1. Երբ մարդու մարմինը կորցնում է ջրի 2% -ը , մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% -ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12%-ի դեպքում մարդ մահանում է :
2. Յուրաքանչյուր մարդ օրեկան պիտի խմի 2 լիտր ջուր' թեյի ու այլ հեղուկների հետ միասին:
3.Երկրի հողային մասի մեջ ջուրը 10-12 անգամ ավելի շատ ջուր կա, քան համաշխարհային օվկիանոսում :
4. Երկրի ջրային պաշարի միայն 3%-ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : Խմելու պիտանի ջրի միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց:
5. Ալկոհոլային խմիչքների ու կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամեն խմված բաժակից հետո պետք է լրացուցիչ ջուր խմել:
6. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի' ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին:
7. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
8. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում, երբ ձյունը' 85%-ը : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:
13 հետաքրքիր փաստեր մարդու մասին

1.Չորս տարեկան երեխան օրական 437 հարց է տալիս:
2.ՄԻնչև 116 տարի ապրելու շանս 2 միլիոնից մեկը ունի:
3.Մարդու ժպտալու ժամանակ աշխատում է 17 մկան:
4.Տղամարդիկ 10 անգամ ավելի շատ են տառապում դալտոնիզմով քան կանայք:
5.Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը քան տղամարդիկ:
6.Ամեն տարի մեզվի խայթոցից ավելի շատ մարդ է մահանում քան օձի:
7.Անհնար է լեզվով կպչել սեփական արմունկին:
8.Մարդ կարող է ցավ զգալ մարմնի այն մասի հատվածում, որը կորցրել է:Այս երևույթը անվանում են կարծեցյալ ցավ:
9.Աշխարհի ամենաերիտասարդ ծնողները եղել են 8 և 9 տարեկան:Նրանք ապրում էին Չինաստանում:
10.Շիկահեր տղամարդկանց բեղերը ավելի արագ են աճում քան սևահերներինը:
11.Փռշտալ բաց աչքերով անհնար է:
12.Մարդկայիմ մարմնում կա այնքան քանակությամբ յուղ, որքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ պատրաստելու համար:
13.Ցուցամատը ամենազգայուն մատն է:

Комментариев нет:
Отправить комментарий