суббота, 8 февраля 2014 г.

ԱՅՍՕՐ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



ԱՅՍՕՐ
ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


Այսօր շատ երկրներում տոնում են ատամնաբույժի մասնագիտական տոնը՝ ատամնաբույժի միջազգային օրը (World Dentist Day): Այս օրը չպետք է շփոթել Ստոմատոլոգների միջազգային օրվա հետ, որը նշվում է փետրվարի 9-ին: Այսօրվա տոնի ընտրությունը՝ մարտի 6-ը, կապված է ատամնաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկի հետ. 1790 թվականին ատամնաբույժներ Ջոն Գրինվուդը (John Greenwood) և Ջորջ Վաշինգտոնը հայտնաբերել են ատամնաբուժական բոր մեքենան:

вторник, 4 февраля 2014 г.


Սմարթֆոններ

Սմարթֆոն կամ խելախոս, շարժական ՕՀով գործող բջջային հեռախոս է, որն ունի ավելի լայն հնարավորություններ քան միջին դասի (անգլ.՝ feature phone) հեռախոսը։ Սմարթֆոնների ամենակարևոր հատկություններից է սարքի վրա անհրաժեշտ ծրագրեր տեղեդրելու հնարավորությունը ի տարբերություն սովորական հեռախոսների, որոնք օգտագործում են sandboxed(անփոփոխ) ծրագրեր։ Սմարթֆոնների վրա կարող են արտադրվել սարքը արտադրողի, բջջային ցանցի օպերատորի կամ ցանկացած այլ ծրագրավորողի կողմից ստեղծված ծրագրեր։Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բարդ է դառնում սահմանել, թե ինչ է նշանակում սմարթֆոն։ Սմարթֆոնները շատ հաճախ պարզապես բարձր գնի բջջային հեռախոսներ են։ Այսպիսով հեռախոսի սմարթֆոն լինել-չլինելը որոշ չափով պայմանավորված է գնի հետ։
Էլ-փոստարկղի (Microsoft Outlook կամ Lotus Notes) գործածելիությունը սովորաբար դիտարկվում է որպես անհրաժեշտ պահանջ։ Սմարթֆոնները նաև հնարավորություն են տալիս տվյալները սինխրոնացնում համակարգչի հետ, երբեմն նաև միանալ ներքին ցանցերին։ Հաճախ սմարթֆոններն ունենեն սենսորային էկրան։ Քաշը տատանվում է 100 և 200 գրամի միջև։
Այսօր համարյա բոլոր բջջային հեռախոսները ունեն PDA - ի որոշակի հատկություններ, ինչպիսին են հեռախոսահամարների գիրքը, օրագիրը, և այլն։ Ավելին՝ BREW և Java ME սարքերը թույլ են տալիս հավելյալ ծրագրերի տեղադրումը, բայց չեն համարվում սմարթֆոններ։
Ամենատարածված օպերացիոն համակարգերից են. «Windows Mobile», «Symbian», «Google Andriod» ՕՀ-ները։
Google Wallet-ի ներդրմամբ, այժմ կարելի է նաև սմարթֆոնը գործածել որպես էլեկտրոնային վճարում կատարելու միջոց։